ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները կզարդարեն 2 մլն բազմերանգ ծաղիկներ

Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները կզարդարեն  2 մլն բազմերանգ ծաղիկներ
15.07.2013 | 16:21

Այս տարի մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն շուրջ 2 մլն բազմերանգ ծաղիկներ, որոնցից 1 մլն 800 հազարն արդեն տնկվել է:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կանաչապատման ոլորտում 2013-ի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների ժամանակ տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր:

Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրով ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսն այս տարի կհասնի 850 հեկտարի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ